Sunday, April 26, 2015

BERG "գերմանական" ապրանքանիշի մասին


Ամենուր գովազդվում են VEGA խանութում վաճառվող “գերմանական” BERG ապրանքանիշի տարբեր կենցաղային սարքեր՝ հեռուստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, բոլորը օժտված “Գերմանական ճշգրտությամբ”:  



Ապրանքատեսակի այսպիսի լայն ցանկ ունեցող ընկերությունը հավանաբար բավականին հայտնի է։ Եկեք ստուգենք։

BERG-ի պաշտոնական կայքն է http://berggermany.de: Առաջին էջի ներքևում  միայն Համբուրգն է նշված, սակայն հասցե կամ հեռախոսահամար չկա: Կայքում կա նաև կոնտակտների էջ՝ http://berggermany.de/contacts/, որտեղ կա գոնե փողոց և հասցե: Հասցեն իհարկե իրական է, բայց այդտեղ Համբուրգում այլ ըկերություն է գտնվում, ավելի ճիշտ բանկ՝ https://www.donner-reuschel.de/kontakt.html


Քանի որ հասցեի բացակայությունը կասկած առաջացրեց, որոշեցինք պարզել, թե, այդ դեպքում,  որտեղի՞ց են կայքում բոլոր ապրանքներն ու դրանց նկարները, չէ որ այդ ապրանքներն առկա են վաճառքում: Վերադառնալով առաջին էջին (http://berggermany.de ), ուշադիր նայելով լվացքի մեքենայի շուրջ հավաքված ընտանիքի նկարին՝ մի պահ պարզվեց, որ այս ընտանիքը հավաքված է մեկ այլ ընկերության՝ Panasonic-ի լվացքի մեքենայի շուրջ (http://news.panasonic.co.uk/news/spring-clean-in-style-80234 ): Այդ նկարը Panasonic-ի նոր լվացքի մեքենաների գովազդից է, ավելին, դրա նման լվացքի մեքենա BERG-ը իհարկե չունի, իսկ Panasonic-ը բնականաբար վաճառում է:
BERG թե՞ Panasonic
BERG “ընկերությանմեկ այլ էջում (http://berggermany.de/professional/) կա ինչ-որ շատ գեղեցիկ խոհանոցի նկար, որում հավանաբար կան BERG-ի կենցաղային տեխնիկայի օրինակներ: Ցավոք, դրանք ոչ միայն այդտեղ չկան, այլև, դա այլ ընկերության՝ Officine Gullo ապրանքի գովազդ է (http://www.officinegullo.co.uk/full-kitchens/): Ավելի տխուր էր պարզել որ նույնիսկ տեքստը օրիգինալ չէ (http://mirs.com.ua/en/products/varochnye_poverxnosti_i_duxovye_shkafy/):  Եվս մի բան, ինչը չի լինում չասել, նույնիսկ նկարի անունն է «officine.jpg»: Officine Gullo-ն, ի տարբերություն BERG-ի, բնականաբար, և հասցե ունի, և պատմություն (http://www.officinegullo.co.uk/contact/ ).

Officine Gullo խոհանոցը BERG-ի կայքում

Այսքանից հետո բնական հարց է ծագում. ինչ ապրանքներ են վաճառվում գոյություն չունեցող բրենդի անվան տակ: Օրինակ՝ սառնարաններից մեկի նկարը (http://berggermany.de/br-d300bg-sl/) Baumatic ընկերության սառնարանին նկարն է: Հավանաբար սեփական սառնարանը նկարելու կամ ժամանակ չկար, կամ սառնարանը: Եվս մի սառնարանի նկարն էլ (http://berggermany.de/br-n250bss/ ) լրիվ ուրիշ ընկերությանն է (http://www.gtgi.com.lb/page.php?CID=R1QtNDAzUldFTg==&id=Mzg=&lan=En): Նկարների բնօրինակներն այնպիսի պատահական կայքերում են գտնվում, որ միակ բացատրությունը պատահական նկարներ ընտրելն է:

BERG սառնարան



BERG սառնարան 2


BERG հեռուստացույց
http://berggermany.de/berg-blt-30a620/
Եզրակացությունը թե BERG «գերմանական» ապրանքանիշ արդյոք գոյություն ունի, թե ոչ, կթողնենք ընթերցողին