Ամենուր
գովազդվում են VEGA խանութում վաճառվող “գերմանական” BERG ապրանքանիշի տարբեր կենցաղային
սարքեր՝ հեռուստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, բոլորը օժտված “Գերմանական
ճշգրտությամբ”:
Ապրանքատեսակի այսպիսի լայն ցանկ ունեցող ընկերությունը հավանաբար բավականին հայտնի է։ Եկեք ստուգենք։
Ապրանքատեսակի այսպիսի լայն ցանկ ունեցող ընկերությունը հավանաբար բավականին հայտնի է։ Եկեք ստուգենք։
BERG-ի
պաշտոնական կայքն է http://berggermany.de: Առաջին էջի ներքևում միայն Համբուրգն է նշված, սակայն հասցե կամ հեռախոսահամար
չկա: Կայքում կա նաև կոնտակտների էջ՝ http://berggermany.de/contacts/,
որտեղ կա գոնե փողոց և հասցե: Հասցեն իհարկե իրական է, բայց այդտեղ Համբուրգում այլ
ըկերություն է գտնվում, ավելի ճիշտ բանկ՝ https://www.donner-reuschel.de/kontakt.html
:
![]() |
|
Քանի որ հասցեի բացակայությունը կասկած առաջացրեց, որոշեցինք պարզել, թե, այդ դեպքում,
որտեղի՞ց
են
կայքում
բոլոր
ապրանքներն
ու
դրանց
նկարները,
չէ
որ
այդ
ապրանքներն
առկա
են
վաճառքում:
Վերադառնալով
առաջին
էջին
(http://berggermany.de ), ուշադիր
նայելով
լվացքի
մեքենայի
շուրջ
հավաքված
ընտանիքի
նկարին՝
մի
պահ
պարզվեց,
որ
այս
ընտանիքը
հավաքված
է
մեկ
այլ
ընկերության՝
Panasonic-ի
լվացքի
մեքենայի
շուրջ
(http://news.panasonic.co.uk/news/spring-clean-in-style-80234
): Այդ
նկարը
Panasonic-ի
նոր
լվացքի
մեքենաների
գովազդից
է,
ավելին,
դրա
նման
լվացքի
մեքենա
BERG-ը
իհարկե
չունի,
իսկ
Panasonic-ը
բնականաբար
վաճառում
է:
![]() |
BERG թե՞ Panasonic |
BERG “ընկերության” մեկ այլ էջում (http://berggermany.de/professional/)
կա
ինչ-որ շատ գեղեցիկ
խոհանոցի
նկար,
որում
հավանաբար
կան
BERG-ի
կենցաղային
տեխնիկայի
օրինակներ:
Ցավոք,
դրանք
ոչ
միայն
այդտեղ
չկան,
այլև,
դա
այլ
ընկերության՝
Officine Gullo ապրանքի գովազդ է (http://www.officinegullo.co.uk/full-kitchens/):
Ավելի
տխուր
էր
պարզել
որ
նույնիսկ
տեքստը
օրիգինալ
չէ
(http://mirs.com.ua/en/products/varochnye_poverxnosti_i_duxovye_shkafy/): Եվս մի բան, ինչը չի լինում չասել, նույնիսկ նկարի անունն է «officine.jpg»: Officine Gullo-ն, ի տարբերություն
BERG-ի,
բնականաբար, և
հասցե
ունի, և
պատմություն
(http://www.officinegullo.co.uk/contact/
).
![]() | |
Officine Gullo խոհանոցը BERG-ի կայքում |
Այսքանից հետո բնական հարց է ծագում. ինչ ապրանքներ են վաճառվում գոյություն չունեցող բրենդի անվան տակ: Օրինակ՝ սառնարաններից մեկի նկարը
(http://berggermany.de/br-d300bg-sl/)
Baumatic ընկերության
սառնարանին
նկարն
է:
Հավանաբար
սեփական
սառնարանը
նկարելու
կամ
ժամանակ
չկար,
կամ
սառնարանը:
Եվս
մի
սառնարանի
նկարն
էլ
(http://berggermany.de/br-n250bss/
) լրիվ
ուրիշ
ընկերությանն
է
(http://www.gtgi.com.lb/page.php?CID=R1QtNDAzUldFTg==&id=Mzg=&lan=En):
Նկարների
բնօրինակներն
այնպիսի
պատահական
կայքերում
են
գտնվում,
որ
միակ
բացատրությունը
պատահական
նկարներ
ընտրելն
է:
![]() | |
BERG սառնարան
|
![]() | |
BERG սառնարան 2
|
![]() | |
BERG հեռուստացույց
http://berggermany.de/berg-blt-30a620/ |
Եզրակացությունը թե BERG «գերմանական» ապրանքանիշ արդյոք գոյություն ունի, թե ոչ, կթողնենք ընթերցողին:
Gnel em berg blt-s716 (pazvec vor konka hin tvneric er androidov)
ReplyDeleteHenc skzbic sksela kaxel
Uxarkel em mi qani namak info@berggermany.de
Grel em vor uxarken ira proshivkaic
Minchev hima patasxan chka
Xorhurd chem ta ogtveq et firmayic